HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դմիտրի Պեսկով. «Կրեմլում տագնապով հետևում են Հայաստանում իրավիճակի զարգացմանը»

Կրեմլում տագնապով հետևում են Հայաստանում իրավիճակի զարգացմանը, սակայն համարում են, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն այդ երկրի ներքին գործն են։ Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք տագնապով հետևում ենք Հայաստանում իրավիճակի զարգացմանը և կարծում ենք, որ դա բացառապես Հայաստանի ներքին գործն է, որը Կովկասում մեզ համար շատ կարևոր և մոտ դաշնակից է»,- նշել է Պեսկովը։

Նրա խոսքերով՝ Հայաստանում իրավիճակի վերաբերյալ դեռևս կապ չի եղել Մոսկվայի և Երևանի միջև, սակայն անհրաժեշտության դեպքում օպերատիվ կերպով կկազմակերպվի։

Հինգշաբթի՝ փետրվարի 25-ի կեսօրին, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը տարածել էր հայտարարություն, որտեղ նշվում էր, որ երկրում ստեղծված իրավիճակի պատճառով Գլխավոր շտաբը պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը, ինչպես նաև խորհուրդ տալիս խուսափել ուժի կիրառումից։ Գլխավոր շտաբը հայտարարել էր, որ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, հայտարարել է, որ պաշտոնից ազատել է ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին։ Նա Գլխավոր շտաբի հայտարարությունն անվանել էր ռազմական հեղաշրջման փորձ և համախոհներին կոչ արել հավաքվել Հանրապետության հրապարակում։

Լուսանկարը՝ Valery Sharifulin / TASS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter