HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանական ընդդիմությունն արտահերթ նիստ է նախաձեռնում

Խորհրդարանական ընդդիմությունը` «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, նախաձեռնում են արտահերթ նիստ` ստեղծված իրավիճակը քննարկելու համար:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեցին խմբակցությունների քարտուղարներ Արման Աբովյանն ու Գևորգ Գորգիսյանը:

«Բոլոր պրոցեսները պետք է բերել այն դաշտ, որ հանկարծ բախումներ չլինեն, այդ իսկ պատճառով մոտակա ժամերին շտապ արտահերթ նիստ ենք նախաձեռնում: Բոլոր պատգամավորները շտապ հրավիրված են ԱԺ, պրոցեսներն արդեն իսկ մեկնարկել են»,-ասաց Արման Աբովյանը: Աբովյանը կոչ արեց իշխանություններին զերծ մնալ բախումների հանգեցնող քայլերից:

Գևորգ Գորգիսյանն էլ հավելեց` կարևոր է, որ նման լարված իրավիճակում կարողանան գործընթացները վերադարձնել քաղաքական դաշտ և ծավալել քննարկում:

Գորգիսյանի խոսքով` պատգամավորներն արդեն սկսել են ստորագրահավաք արտահերթ նիստ հրավիրելու պահանջով, անհրաժեշտ ստորագրությունները լինելու պարագայում հրատապ նիստ կհրավիրեն: Արտահերթ նիստ կարող է հրավիրվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ: Գևորգ Գորգիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ անհրաժեշտ ստորագրությունները հավաքվել են, տեխնիկական հարցերը լուծելուց հետո կհրավիրվի արտահերթ նիստ:

Ընդգծենք, սակայն, որ քվորում լինելու համար հարկավոր է նաև քաղաքական մեծամասնության պատգամավորների ներկայությունը:

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ու մի շարք բարձրաստիճան զինվորականներ պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու գործող կառավարության հրաժարականը, ինչը Փաշինյանը ռազմական հեղաշրջման փորձ է որակել: Կառավարության ղեկավարն իր աջակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ, որտեղ ելույթ է ունենալու ժամը 4-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter