HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապամոնտաժող բրիգադների համաձայնագիրը՝ անհնազանդության մասին

Հայաստանի քաղաքացիներ,

Մենք` Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժող բրիգադների մասնակիցներս, պայքարում ենք մեր երկրում օրենքի գերակայության սկզբունքի կայացման համար: Յուրաքանչյուրը, ով հավատում է, որ ընդհանուր ջանքերով և համարձակ գործողություններով մենք կվերականգնենք օրինականությունը Մաշտոցի պուրակում, կարող է միանալ մեր նախաձեռնությանը: Քաղաքացիական անհնազանդության մասնակից դառնալու համար անհրաժեշտ է միանալ Անհնազանդության մասին քաղաքացիների համաձայնագրին:

Անհնազանդության մասին քաղաքացիների համաձայնագիր

  1. Մեր քաղաքացիական անհնազանդության պատճառը Հայաստանի իշխանությունների արհամարհական վերաբերմունքն է Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների դեմ երիտասարդ գործիչների բողոքին:
  2. Մեր քաղաքացիական անհնազանդության նպատակն է տապալել իշխանության խորին համոզմունքն առ այն, որ նա իրավունք ունի անբարեխիղճ վերաբերվել հանրության առջև ունեցած իր պարտականություններին և չարաշահել սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունները:
  3. Քաղաքացիական անհնազանդությունը մեր միջոցն է Մաշտոցի պուրակը ինքնակամ շինություններից առանց բռնության ազատելու համար:
  4. Մաշտոցի պուրակի խնդիրը փոքր խնդիր չէ: Իշխանությունները վախենում են, որ եթե այսօր այստեղ զիջեն, վաղը կզիջեն ամենուր:
  5. Մեզանից յուրաքանչյուրը կամավոր է միանում քաղաքացիական անհնազանդության գործողություններին: Յուրաքանչյուրս գիտակցում է իր համար այդ քայլից բխող բոլոր վտանգները, որոնք սպառնում են մեր կյանքին, առողջությանը, ազատությանը և բարեկեցությանը:
  6. Մեզանից յուրաքանչյուրը իր հաշվին է ձեռք բերում քաղաքացիական անհնազանդության գործողությունների համար անհրաժեշտ պարագաները:
  7. Մեզանից յուրաքանչյուրը պատրաստ է անբողոք կրել քաղաքացիական անհնազանդության հետևանքով իր համար առաջացած բոլոր զրկանքները:

Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժող բրիգադների մասնակիցներ
05.04.2012թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter