HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մևլյութ Չավուշօղլու. «Թուրքիան դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը»

Թուրքիան դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը։ Այդ մասին Բուդապեշտում Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։

«Թուրքիան դեմ է աշխարհի ցանկացած երկրում իշխանության բռնազավթման փորձերին։ Դա վերաբերում է նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին»,- նշել է Չավուշօղլուն։

Նրա խոսքերով՝ Թուրքիան որևէ շփում չի ունեցել Հայաստանի իշխանությունների հետ, սակայն Անկարան ունի «հեղաշրջումների վերաբերյալ հստակ դիրքորոշում»։ Բացի այդ, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ «տարածաշրջանում առկա է հնարավորությունների պատուհան, որը պետք է բոլորն օգտագործեն»։

Հինգշաբթի՝ փետրվարի 25-ի կեսօրին, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը տարածել էր հայտարարություն, որտեղ նշվում էր, որ երկրում ստեղծված իրավիճակի պատճառով Գլխավոր շտաբը պահանջում է վարչապետի և Կառավարության հրաժարականը, ինչպես նաև խորհուրդ տալիս խուսափել ուժի կիրառումից։ Գլխավոր շտաբը հայտարարել էր, որ «ՀՀ վարչապետը և Կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, որ պաշտոնից ազատել է ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին։ Նա Գլխավոր շտաբի հայտարարությունն անվանել էր ռազմական հեղաշրջման փորձ և համախոհներին կոչ արել հավաքվել Հանրապետության հրապարակում։

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter