
Կոնգրեսում խորհրդակցում են
Ապրիլի 5-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի՝ համամասնական և մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածուների, Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչների և տարածքային կառույցների ղեկավարների համատեղ խորհրդակցություն, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նա ներկայացրել է ընտրություններին նախորդող շրջանի ներքաղաքական իրավիճակը, անդրադարձել առաջիկա քարոզարշավին առնչվող խնդիրներին: Ելույթ են ունեցել նաև ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, Կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը և ՀԱԿ-ի պատգամավորության թեկնածուները:
Հայ ազգային կոնգրեսը հայտնում է, որ քննարկվել են հիմնականում առաջիկա քարոզարշավի ռազմավարության և պատշաճ կազմակերպման, վարչախմբի կողմից իրականացվող կեղծիքների դեմ արդյունավետ պայքարի հետ կապված հարցեր:
Մեկնաբանել