Անօրինական ցանկացած քայլ կարժանանա իրավական գնահատականի. Քննչական կոմիտե
Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տարածել է ՔԿ հայտարարությունը Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ։
«Քննչական կոմիտեն հորդորում է ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, չտրվել տարաբնույթ սադրանքների, զերծ մնալ անօրինական գործողություններից և նախազգուշացնում, որ նմանատիպ ցանկացած քայլ կարժանանա իրավական գնահատականի:
Քննչական կոմիտեն շարունակում է լիարժեքորեն իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորություններն ու գործառույթները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել