HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Վազգեն Մանուկյանը կոչ արեց բարիկադներով փակել Բաղրամյան պողոտան

Ընդդիմությունը քայլերթով հասավ ԱԺ-ի շենքի հարակից տարածք, որտեղ «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանը հայտարարեց Բաղրամյան պողոտան բարիկադներով փակելու մասին։ Նա անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ  իրավիճակի հանգուցալուծման  շուրջ քաղաքական ուժերի հետ պատրաստ է կոնսուլտացիաներ սկսելուն։ «Մենք սուր քննադատողներ չենք, մենք իրեն ընդունում ենք որպես մեր հայրենիքը դավաճանած, իրեն ընդունում ենք որպես հազարամյակի թշնամի»,- նշեց Մանուկյանը։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի հետ մի բան ունեն միայն քննարկելու՝ վարչապետի դուրս գալը իշխանությունից։ Նա կոչ արեց Բաղրամյան պողոտան երկու կողմերից փակել և իրենց շտաբը տեղափոխել փողոց։ «Կմնանք այստեղ, թող ինքը գա թելադրենք, թե ինչ պահանջներ ունենք, ոնց պետք է ինքը հեռանա: Ժողովուրդ, պատմական պահ է, եղեք, խիզախ, տոկուն, համբերատար: Կփակենք այս փողոցը, չի աշխատելու: Սպասելու ենք, Ազգային ժողովի պատգամավորներին պետք է բերենք, որ իրենք քվեարկեն, նրան հանեն»,- հայտարարեց Վազգեն Մանուկյանը: Վերջինիս խոսքով՝ ամբողջ գիշեր մնալու են և հերթապահություն իրականացնեն փողոցում։

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter