ԿԸՀ-ն բաշխել է հանձաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները
Այսօրվա արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն սահմանել է ՀՀ Ազգային ժողովի մայիսի 6-ի ընտրություններին ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելու համար օգտագործվող դրոշմակնիքի ձևը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկման արդյունքում կարճել է քաղաքացի Ռուբեն Թորոսյանի 31.03.2012թ Ը-53 և Ը-054 դիմումներով (բողոքներով) վարչական վարույթները:
Արտահերթ նիստում հանձնաժողովը «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով իրականացրել է ՀՀ Ազգային ժողովի մայիսի 6-ի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջև` հետևյալ համամասնությամբ.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն` 903-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 397,
«Հայ Յեղափոխական» կուսակցություն` 352-ական,
«Օրինաց Երկիր» կուսակցություն` 176-ական,
«Ժառանգություն» կուսակցություն` 154-ական:
Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում 2012թ. ապրիլի 6-ից մինչև ապրիլի 11-ը` մինչև ժամը 18:00-ն: Այս մասին հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել