HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն անդրադարձել է Հայաստանում ներքաղաքական անկայունությանը

Շվեդիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն կոչ է արել Հայաստանում առկա ներքաղաքական լարվածությունը լուծել ոչ բռնի ճանապարհով։ Այդ մասին նա գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։

«Ես մտահոգված եմ Հայաստանում վերջին իրադարձություններով։ Բոլոր կողմերին կոչ եմ անում հարգել այն պարտավորությունները, որոնք նրանք ստանձնել են ԵԱՀԿ շրջանակներում և վերաբերում են ժողովրդավարական գործընթացներին ու իրավունքի գերակայությանը։ Իրավիճակը պետք է լուծվի առանց բռնության գործադրման»,- գրել է Լինդեն։ 

Հինգշաբթի՝ փետրվարի 25-ի կեսօրին, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը տարածել էր հայտարարություն, որտեղ նշվում էր, որ երկրում ստեղծված իրավիճակի պատճառով Գլխավոր շտաբը պահանջում է վարչապետի և Կառավարության հրաժարականը, ինչպես նաև խորհուրդ տալիս խուսափել ուժի կիրառումից։ Գլխավոր շտաբը հայտարարել էր, որ «ՀՀ վարչապետը և Կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել էր, որ պաշտոնից ազատել է ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին։ Նա Գլխավոր շտաբի հայտարարությունն անվանել էր ռազմական հեղաշրջման փորձ և համախոհներին կոչ արել հավաքվել Հանրապետության հրապարակում։

Լուսանկարը՝ nord.news-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter