HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանե Թանդիլյան. «Քաղաքական ուժերի օրակարգը որևէ աղերս չունի մեր առջև ծառացած մարտահրավերների հետ»

Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին կարծիք է հայտնել Արցախի Արցախի աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։ 

«Հայկական երկու պետություններում պատերազմից ընդամենը երեք ամիս անց քաղաքական ուժերի օրակարգը որևէ աղերս չունի մեր առջև ծառացած մարտահրավերների հետ։

Պատերազմի ողբերգական ավարտը մեզ գնալով հեռացնում է դասեր քաղելու հնարավորությունից։ Հայաստանի ու Արցախի ապագան ավարտվում է նախկինի ու ներկայի բանավեճում՝ թե ով է ավելի մեղավոր, թե ով է ավելի վատը։

Շարունակենք մսխել հերթական ժամանակը՝ ապացուցելով, որ մենք արժանի չենք հզոր պետություն ունենալուն, արժանի չենք բարեկեցիկ և անվտանգ կյանքով ապրելու։ Խլացրեք քաղաքացու ապագայի հույսերը՝ ձեր ներկայի ու նախկինի մասին բարձրակոչ ելույթներով։

Իրականությունը ձեր հրապարակները չեն։ Իրականությունը ապրող Արցախն է, իր երեխայի ապագայի համար աշխատող գյուղացին է, իր աշխատասենյակում այս պահին աշխատող երիտասարդն է, ով ուզում է ավելի լավ Հայաստան, ավելի լավ Արցախ։

Շարունակեք վայելել ձեր «գրաված» հրապարակները՝ չմոռանալով Հյուսիսային պողոտայում տեղակայել խաղաղապահ ուժեր։ Անհոգ եղեք, հայ զինվորը կանգնած է Հայաստանի և Արցախի սահմաններին, թշնամին Երևանի կենտրոն չի հասնի։ Վայելեք հայ զինվորի արյան գնով Երևանի փողոցներում քայլելու և ելույթներ ունենալու ձեր պատմական իրավունքը։

Դադարեք գոռալ, դադարեք ձեր ատելությամբ լցնել արյան հոտով պարուրված հայրենիքի օդը, խոսեք իրար հետ, խոսեք հանգիստ, լսեք իրար, երբեմն լռեք, երկար լռեք․․․

Տեսնես, մենք մի օր արժանի կլինե՞նք Արցախ ունենալուն․․․ 

Տեսնես, մենք մի օր արժանի կլինե՞նք Հայաստանը մեռնող տարածքից դարձնելու Ապրելու երկիր․․․»,- գրել է Մանե Թանդիլյանը իր ֆեյսբուքյան էջում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter