«Հայացք». գյուղնախարարը դավաճանեց ՕԵԿ-ին
Սերգո Կարապետյանը երեկ ուսանողներին հորդորեց ձայները տալ ՀՀ նախագահի կուսակցությանը
Երեկ Հայաստանի ագրարային համալսարանում ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը հանդիպեց դասախոսների և ուսանողների հետ:
«Մի քանի օրից մեր երկրում սկսվելու են ընտրությունները, և յուրաքանչյուրս պետք է մասնակցենք համապետական ընտրություններին: Դուք երիտասարդ եք, գրագետ ու ավելի պատրաստված, ուստի հորդորում եմ քաղաքացիական բարձր կամք դրսևորել և պարտադիր մասնակցել ընտրություններին: Մենք բոլորս պետք է մի մեխի խփենք, պետք է համախմբվենք ՀՀ նախագահի շուրջ, մեր քվեն տանք իշխող կուսակցությանը` մեր նախագահին, որովհետև եկող տարի գալու է նախագահական ընտրությունների ժամանակը, և այսօր Ազգային ժողովի ընտրությունները դարձնենք մեզ համար որպես ստարտային վիճակ եկող տարվա նախագահական ընտրություններին մեր նախագահին ընտրելու համար»,- պաշտոնական դիրքն ու աշխատանքային ժամանակը չարաշահելով` ներկաներին կոչ արեց նախարարը:
Եվ այսպես` բացահայտվեց ՕԵԿ-ի առաջին «խոշոր» դավաճանը:
Հիշեցնենք, որ Սերգո Կարապետյանը ՕԵԿ-ի համամասնական ցուցակի 4-րդ համարն է: Վաղը մյուս նախարարների հերթն է: Իսկ գուցե Արթուր Բաղդասարյանն էլ հայտարարի, որ ՕԵԿ-ը նախընտրում է ՀՀԿ-ին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել