HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ «Ավան Պլազա» հյուրանոցի երկրորդ հարկում. կա տուժած

Փետրվարի 25-ին, ժամը 22։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում գտնվող «Ավան Պլազա» հյուրանոցի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել։

ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հյուրանոցի երկրորդ հարկում գտնվող շոգեբաղնիքի հատվածում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։44-ին, մարվել՝ 22։50-ին։ Այրվել են շոգեբաղնիքի կառուցատարրերը՝ 15 քմ, հարակից սրահի առաստաղի ծածկից 20 քմ, ջերմահարվել՝ 30 քմ, մասամբ այրվել է սրահի գույքը։

Հրշեջ-փրկարարները տարհանել են չորս քաղաքացու։ Մեկ տուժած հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter