HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները պահանջում են ԱԺ արտահերթ նիստ գումարել

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառմամբ հույս է հայտնել, որ այսօր կկայանա երկու կուսակցությունների նախաձեռնած ԱԺ խորհրդի արտահերթ նիստը:

«Այսօր 11:00 նշանակված է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ` նախաձեռնված «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների կողմից, որտեղ կքննարկվի ԱԺ արտահերթ նիստ գումարելու մեր պահանջը։

Նախորդ անգամները մեր նախաձեռնած նիստերը չեն կայացել, քանի որ ԱԺ խորհրդի «Իմ քայլի» ներկայացուցիչները չէին ներկայանում, որպեսզի այն տապալվի: Հուսով եմ, որ այսօր խորհրդի նիստը կկայանա, քանի որ ծայրահեղ անհրաժեշտություն է երկրում ստեղծված իրավիճակի բոլոր պրոցեսները քաղաքական հուն բերելը»,- գրել է Էդմոն Մարուքյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter