HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». ՀՀԿ-ն որպես ընտրակաշառք «մարտի է հանում» լամինատը

Ընտրակաշառքների արշավը շարունակվում է: Ի՜նչ մուրաբա, ի՜նչ բան: ՀՀԿ-ն այժմ էլ քվեների աճուրդում «մարտի է հանում» լամինատը:

Ապրիլի 5-ին երիտասարդական հիմնադրամը, արձագանքելով Այգավան գյուղի բազմազավակ հայր Մարտիկ Մելքոնյանի խնդրանքին, լամինատե մանրահատակ է նվիրաբերել հանրապետության ամենաերիտասարդ բազմազավակ ընտանիքին, որն ունի 11 անչափահաս երեխա:

ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը շատ հուզված է ներկայացել, զգացված, որ այդ ընտանիքում բետոնե հատակով սեփական տանը երեխաները հաճախ էին հիվանդանում: Այս միջոցառմանը լրատվամիջոցներ էլ են ներկա եղել, նկարել, փորձել շուք հաղորդել:

Բա որ այս պաշտոնյաներն իմանան, թե Հայաստանում դեռ որքա՜ն ընտանիքներ են դժվար կացության մեջ, որքա՜ն կհուզվեն... Ավելի լավ է` խնայենք նրանց, չասենք այդ մասին...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter