HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». տեսախցիկները սխալ են ֆիքսում վարորդների կատարած խախտումների ժամը

Վերջին օրերին բազմաթիվ վարորդների տարակուսանքի նոր առիթ է ընձեռվել: Նրանք ստացել են, այսպես ասենք, «տուգանային» նամակներ իրենց կողմից այս կամ այն վայրում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մասին: Տեսանկարահանող և արագաչափ սարքերի միջոցով գրանցված խախտումների համար վարորդները պետք է վճարեն այս կամ այն չափի գումար:

Նորությունը, սակայն, սա չէ, այլ այն, որ շատ վարորդներ նկատել են՝ իրենց ստացած կտրոնների վրա սխալ է նշված այն ժամը, երբ իրենք խախտում են կատարել:

Մեզ դիմած վարորդներից մեկը չհերքեց, որ ինքն, իրոք, մարտի 26-ին ճանապարհային խախտում է կատարել:

«Ալեք Մանուկյան-Սայաթ-Նովա հատվածում մեքենաները շատ խիտ էին կանգնած, խցանում էր, այդ պատճառով էլ մեքենաս իրոք հայտնվել էր հոծ գծի վրա: Սակայն այդ խախտումը եղել է ժամը 15-ի սահմաններում, դրանից հետո ես պարզապես Երեւանում չեմ եղել: Օդանավակայան եմ շտապել»,- պատմեց վարորդը: Այնինչ նրան հասած կտրոնի վրա իր կատարած խախտման ժամը նշված է 16:15 րոպե:

«Տեխնիկական այս խնդիրը ոչինչ, միայն թե հետո տուգանքները տեխնիկապես չավելանան»,- կատակեց մեզ դիմած վարորդը:

Իսկ գուցե հիմա տեսախցիկների վրա՞ էլ տեսախցիկային հսկողություն դրվի...

Մեր կարծիքով` այս խառնաշփոթն ստեղծվել է ժամացույցները 1 ժամ առաջ կամ հետ չտալուց: Իսկ խցիկները ավտոմատ փոխել են ժամը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter