
Նախագահ Արմեն Սարգսյանը կհանդիպի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և ներկայացուցիչներին
Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ կունենա Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:
Ավել վաղ նախագահի աշխատակազմից հայտնել էին, որ Արմեն Սարգսյանը կհանդիպի նաև ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել