HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». սենսացիոն լուր

ՀՔԾ-ին մոտ կանգնած աղբյուրը «ՀԺ» թղթակցին սենսացիոն տեղեկություն է հաղորդել: Ըստ այդմ՝ փետրվարին Նոր Նորքում հայտնաբերված զենքի խոշոր խմբաքանակը կարող է կապ ունենալ ՀՀ ՈԶ հրամանատարի տեղակալ Վանիկ Մանուկյանի հետ:

Նոր Նորքում հայտնաբերված տպավորիչ զինանոցը, եթե հիշում եք, պատկանում էր Դաշնակցության անդամ Արշավիր Կարապետյանին: Եվ ահա, պարզվում է՝ վարկած կա, որ սա ոստիկանության զորքերից հափշտակված զենք է եղել, եւ այդ հափշտակության համար մարտի 3-ին, այսինքն` Նորքի զինանոցի բացահայտումից չորս օր անց, կալանավորվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Վանիկ Մանուկյանը:

«ՀԺ» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն այս գործը համարում է քաղաքական, որովհետեւ կասկածներ ունի, թե ոստիկանության զորքերից հափշտակված զենքը պետք է օգտագործվեր քաղաքական նպատակներով: Շշուկներ կան, ի դեպ, որ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի տնից օրերս կատարված գողությունը ոչ թե գողություն է, այլ, ըստ էության, ոչ պաշտոնական խուզարկություն: Թե որքանով են իրական այս շշուկները, առայժմ դժվար է ասել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter