HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողան. «Հայաստանում կառավարության փոփոխմամբ պետք է զբաղվի ժողովուրդը, այլ ոչ բանակը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանում կառավարության փոփոխմամբ պետք է զբաղվի ժողովուրդը, այլ ոչ՝ բանակը։ Այդ մասին գրում է РИА Новости-ն։ Էրդողանի խոսքերով՝ Թուրքիան դեմ է հեղաշրջումներին։

«Մենք դեմ ենք ցանկացած հեղաշրջման։ Երբ բանակը խառնվում է քաղաքականությանը, դա անընդունելի է։ Եթե պետք է փոխել կառավարությանը, ապա դա պետք է անի հայ ժողովուրդը, այդ գործը պետք է թողնել նրան։ Հայ ժողովուրդը հոգնել է այս իշխանությունից»,- լրագրողներին հայտարարել է Էրդողանը։

Հինգշաբթի՝ փետրվարի 25-ի կեսօրին, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը տարածել էր հայտարարություն, որտեղ նշվում էր, որ երկրում ստեղծված իրավիճակի պատճառով Գլխավոր շտաբը պահանջում է վարչապետի և Կառավարության հրաժարականը, ինչպես նաև խորհուրդ տալիս խուսափել ուժի կիրառումից։ Գլխավոր շտաբը հայտարարել էր, որ «ՀՀ վարչապետը և Կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել էր, որ պաշտոնից ազատել է ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին։ Նա Գլխավոր շտաբի հայտարարությունն անվանել էր ռազմական հեղաշրջման փորձ և համախոհներին կոչ արել հավաքվել Հանրապետության հրապարակում։

Լուսանկարը՝ Laszlo Balogh / Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter