HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մարությանն ընդունել է Իրանի դեսպանին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը շնորհավորել է նրան Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ այսուհետ ևս Երևանի և Իրանի գործընկեր քաղաքների միջև հարաբերությունները զարգացման դրական ընթացք կունենան:

Հայկ Մարությանը հույս է հայտնել, որ համաճարակի հետ կապված իրավիճակը հնարավորություն կտա մոտ ապագայում Երևանում կրկին ընդունելու բարեկամ Իրանից ժամանող զբոսաշրջիկներին:

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր հերթին նշել է, որ Հայաստանի և Իրանի քաղաքների միջև պատմականորեն ձևավորված ջերմ կապերը զարգացման մեծ ներուժ ունեն:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու նպատակով»,- ասվում է  հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter