HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». կուսակցությունները Զատիկի ձվեր են բաժանել

«Հեռուստատեսությամբ ամբողջ օրը ռեկլամի նման գնում է՝ 1000-2000 դրամանոց ակնոց բաժանեցին, մուրաբաներ: Երեկ լսել եմ, որ Զատիկին ընդառաջ ձվեր են բաժանել: դա պարզ է մեզ համար, որ բարեգործության հետ աղերս չունեցող երեւույթներ են, եւ շատ տհաճ է»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում նշեց «Ժառանգության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ նման բարեգործություններ անում են կոալիցիոն բոլոր կուսակցությունները՝ խախտելով օրենքը: «Առավոտի» հարցին ի պատասխան՝ «Ժառանգությունը» չի՞ անում բարեգործություն, պարոն Մարտիրոսյանը վստահեցրեց՝ ոչ. «Մենք չենք անում, որովհետեւ կուսակցությունը բարեգործական կազմակերպություն չէ, քաղաքական մարմին է, որը մի գործառույթ իրականացնելու իրավունք ունի՝ դա քաղաքական գործունեությունն է: «Ժառանգության» անհատները բարեգործություններ անում են, բայց դուք դրա մասին երբեւիցե չեք լսել ու չեք լսելու, որովհետեւ ինչպես Ավետարանն է ասում՝ աջ ձեռքդ չպետք է իմանա՝ ձախն ինչ է անում: Այդպես ենք մենք բարեգործություն անում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter