HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանակահարություն Օպերայի բակում. մասնակիցները բերման են ենթարկվել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի և ոստիկանության զորքերի ծառայողները փետրվարի 26-ին Սայաթ-Նովայի պողոտայից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել չորս պատանիների: Նույն օրը, ժամը 19.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված պատանին հայտնել է, որ Օպերայի բակում իրեն դանակահարել են:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Երևան քաղաքի վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 19-ի սահմաններում Ազատության հրապարակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է 2004 թ. ծնված մեկ այլ պատանի, որը ժամը 20.40-ին բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Դանակահարողը ձերբակալվել է, բերման ենթարկված մյուս պատանիները բաց են թողնվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter