HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության միջնորդությունը կրկին ուղարկել է նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին նախագահին է ուղարկել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը, որն Արմեն Սարգսյանն այս երեկո առարկություններով վերադարձրել էր վարչապետի աշխատակազմ:

«Այս որոշումը ամենեւին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը: Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի: Մնացածը՝ ինչպես նախօրեին պայմանավորվեցինք Հանրապետության հրապարակում»,- ֆեյսբուք գրառման մեջ նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ավելի ուշ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, մեկնաբանելով նախագահի առարկությունները, ասաց, որ «վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում և չի ընդունում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները, ինչի վերաբերյալ կներկայացնի իր հիմնավորումները՝ օրենքով սահմանված կարգով»։

Նա ուշադրություն է հրավիրել Սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ կետի վրա, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter