Մոսկովյան պատվիրակության անդամները հարգել են ցեղասպանության զոհերի հիշատակը
Ապրիլի 5-7-ը Երևանում անցկացվող Մոսկվայի օրերի շրջանակում Երևանում գտնվող մոսկովյան պատվիրակության անդամները, Մոսկվայի կառավարության նախարար Սերգեյ Չերյոմինի գլխավորությամբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում թարմ ծաղիկներ և ծաղկեպսակ են դրել Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
«Երևան կատարած այցի շրջանակներում պատվիրակության անդամներն այսօր կմասնակցեն նաւև մի շարք միջոցառումների»,- հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությն և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել