HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մտնում է ուժի մեջ

2021 թվականի մարտի 1-ից ուժի մեջ կմտնի Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ)։ Այս մասին մամուլի նշավծ է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության տարածած հաղորդագրությունում: Համաձայնագիրը վավերացվել է Հայաստանի Հանրապետության, բոլոր ԵՄ անդամ պետությունների և Եվրոպական խորհրդարանի կողմից՝ սահմանելով կարևոր նշաձող ԵՄ-Հայաստան հարաբերություններում։

Համաձայնագրի դրույթներով ամրագրվում Է Եվրոպական միության և Հայաստանի միջև փոխգործակցության ոլորտների լայն շրջանակը, այդ թվում` ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդումը, ավելի շատ աշխատատեղերի և գործարար հնարավորությունների ստեղծումը, օրենսդրության կատարելագործումը, հանրային անվտանգության  և ավելի մաքուր շրջակա միջավայրի ապահովումը, ինչպես նաև ավելի լավ կրթության և հետազոտական հնարավորությունների ապահովումը։ Երկկողմ օրակարգը միաժամանակ նպատում է ԵՄ-ի՝ Արևելյան գործընկերության շրջանակում Արևելյան հարևանության երկրների հետ հարաբերությունները

 “Մեր՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ուժի մեջ է մտնում  այնպիսի պահի, երբ Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև՝ հաղորդելով ուժեղ ազդակ առ այն, որ ԵՄ-ը և Հայաստանը հավատարիմ են ժողովրդավարական սկզբունքներին և օրենքի գերակայությանը, ինչպես նաև բարեփոխումների ավելի լայն օրակարգին:  Համաձայնագրի նպատակն է՝ քաղաքական, տնտեսական, առևտրի ոլորտային ուղղություններով նպաստել Հայաստանի բարեփոխումների օրակարգի հետ կապված մարտահրավերների հաղթահարմանը և մարդկանց կյանքում մտցնել դրական փոփոխություններ», նշել է Եվրոպական միության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելը:

«Հայաստանի համար դժվար ժամանակներ են, այդուհանդերձ, Եվրոպական միությունը շարունակում է կանգնած լինել հայ ժողովրդի կողքին: ԵՄ-Հայաստան երկկողմ համաձայնագրի կիրարկման ուժի մեջ մտնելը՝ մարտի 1-ից մեզ թույլ կտա ամրապնդել մեր գործակցությունը տնտեսության, կապի, թվայնացման և կանաչ վերափոխման՝ որպես գերակա ոլորտների խթանման ուղղությամբ, որից կշահեն քաղաքացիները և՝ դրանք են Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնման և երկարաժամկետ դիմակայման բանալին։ Ներկայիս անհանգիստ օրերին խաղաղության պահպանումը, ժողովրդավարության և սահմանադրական կարգի նկատմամբ հարգանքը առանցքային են», նշել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին։

Համաձայնագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերին՝ դրա հիմնական մասերի ժամանակավոր կիրառումն ուժի մեջ մտել 2018-ի հունիսի 1-ից: Այդ ժամանակվանից կայուն կերպով զարգանում են Հայաստանի և Եվրոպական միության միջև երկկողմ համագործակցության լայնությունն ու  խորությունը: 2020-ի դեկտեմբերի 17-ին, ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի 3-րդ հանդիպման ընթացքում, Եվրոպական միությունն ու Հայաստանը վերահաստատեցին ՀԸԳՀ-ն լիովին իրականացնելու համար իրենց լիակատար հանձնառությունը։

Համաձայնագիրը կարևոր նշանակություն ունի Հայաստանի արդիականացման համար, մասնավորապես` օրենսդրական շրջանակը ԵՄ նորմերին մոտարկելու միջոցով։ Այն ներառում է բարեփոխումներ օրենքի գերակայության և մարդու իրավունքների  նկատմամբ հարգանքի ոլորտներում, մասնավորապես` անկախ, արդյունավետ և հաշվետու արդարադատության համակարգի ներդրմամբ, ինչպես նաև պետական հաստատությունների պատասխանատվության ու արդյունավետության բարձրացմանն և կայուն, ներառական զարգացմանը նպաստող պայմանների ստեղծմանն ուղղված բարեփոխումներ:

Աույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից՝ մարտի 1-ից համագործակցությունը կամրապնդվի այն ոլորտներում, որոնք մինչ օրս չեն կիրառվել Համաձայնագրի ժամանակավոր կիրառման դրույթների ներքո: Եվրոպական միությունը պատրաստ է և ակնկալում է էլ ավելի սերտ համագործակցել Հայաստանի հետ Համաձայնագրի լիարժեք և արդյունավետ իրականացման ուղղությամբ՝ ի շահ փոխադարձ հետաքրքրությունների և ի նպաստ մեր հասարակությունների և քաղաքացիների:

Հավելյալ տեղեկատվություն՝

ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր

Հայաստանում ԵՄ պատվիրակության կայք

Փաստեր և թվեր՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին

Փաստեր և թվեր՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին

Մեկնաբանություններ (1)

Bruce Gellerman
Seems long in aspirations but short on specifics

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter