HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանի իշխանությունները քաղաքական շահարկման առարկա են դարձնում գերիների ու անհետ կորածների որոնման հարցերը. հանդիպում նախագահի նստավայրում

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 28-ին մասնակցել է Հանրապետության նախագահի նստավայրում 2020 թվականի պատերազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքների անդամների հետ հանդիպմանը:
Պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայան՝ հանդիպմանը մասնակցել են նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է միջազգային կառույցների դիմելու, նրանց արձագանքի կարևորությունը թե՛ գերիների, թե՛ անհետ կորածների որոնման հարցերի լուծմանը՝ թույլ չտալու համար, որ Ադրբեջանը հայկական կողմի գերիների վերադարձի հարցը դարձնի քաղաքական շահարկման ու սակարկությունների առարկա:
«Հետպատերազմական գործընթացում մարդու իրավունքների կամ մարդասիրական հարցերը, այդ թվում՝ գերիների ազատ արձակումն ու վերադարձը պետք է ապահովվի ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո և դրանք պետք է զերծ պահվեն քաղաքական գործընթացներից»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի կողմից իրականացված ու իրականացվող մարդու իրավունքների խախտումները մշտապես բարձրաձայնում է և տեղեկացնում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter