HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չորս օր ծառի վրա

Երեկ երեկոյան՝ ժամը 20:27-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել, որ Երևանի Եզնիկ Կողբացու 4 շենքի հարևանությամբ կատուն բարձրացել է բարդու ծառի վրա և արդեն 4 օր է՝ անհանգստացնում է  հարակից շենքի բնակիչներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը` կենդանուն ծառից իջեցնելու համար:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք:

«Փրկարարները մոտ 15 մետր բարձրությունից կատվին անվնաս իջեցրել են և բաց թողել»,- հաղորդում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter