Արցախում շարունակվում են հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքները
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները կիրականացնեն Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան համայնքների տարաքներից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ:
ԱԻ պետական ծառայությունը խնդրում է պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել