
Քաղաքացիական պայքարը Մաշտոցի պուրակում շարունակվում է
Այսօր ժամը 20:00-21:00 Մաշտոցի պուրակում ջութակահարուհի Անի Բատիկյանը կնվագի Բախ՝ «Պրելյուդ Մի Մաժոր Պարտիտից», Գլյուկ՝ «Մեղեդի», Կոմիտաս՝ «Ծիրանի ծառ» և «Կռունկ», Մոնթի՝ «Չարդաշ»:
Ջութակահարուհի Անի Բատիկյանը որպես մենակատար հանդես է եկել Եվրոպայի մի շարք երկրներում և Կանադայում: Բազմաթիվ մրցույթների դափնեկիր է: Նա 15 տարեկանում ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, իսկ 20 տարեկանում գերազանց ավարտել ասպիրանտուրան: Գերազանցությամբ և կոչումներով ավարտել է նաև Լոնդոնի և Շոտլանդիայի թագավորական երաժշտական ակադեմիաները:
2010 թվականին սովորել է աշխարհահռչակ ջութակահար Սալվատորե Ակարդոյի դասարանում Իտալիայի Կրեմոնա քաղաքում: Այժմ Անին դասախոսում է Շոտլանդիայի թագավորական ակադեմիայում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել