HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փորձել էր գողանալ ձայնարկիչը եւ ծեծվել

Երեկ՝ ժամը 19:00-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 26-ամյա Կարեն Ա.-ին:

Պարզվել է, որ նա մարտի 31-ին՝ ժամը 24:00-ի սահմաններում, Առափնյա փողոցի թիվ 4/Ա շենքի մոտ կայանված, 1975 թ. ծնված Արմեն Ղ.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային ապակին կոտրելով՝ փորձել է գողանալ ձայնարկիչը:

«Սակայն գողություն կատարելու պահին Արմեն Ղ.-ն բռնել է նրան և ծեծի ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածք: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter