4-րդ զորամիավորումում անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք
Մարտի 1-ին 4-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։
Պարապմունքի ընթացքում կատարելագործվել են հաստիքային զենքի տիրապետման և կրակի վարման հմտությունները, ստուգվել է զինծառայողների անհատական պատրաստվածությունը։ Անձնակազմը հրահանգավորվել է կրակային խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
«Զինծառայողները գերազանց կատարել են առաջադրված կրակային խնդիրները, հաջողությամբ խոցել կրակադաշտի շարժական և անշարժ թիրախները»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել