HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Սահմանադրական փոփոխություններ եւ արտահերթ ընտրություններ. Փաշինյանի առաջարկն ընդդիմությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 1-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաք էր հրավիրել: Հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմի և մարտի 1-ի զոհերի հիշատակը:

Կառավարության ղեկավարն ապա անդրադարձավ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությանը, որով պահանջվում էր իր և կառավարության հրաժարականը:

Ըստ Փաշինյանի՝ հրաժարականի պահանջը 2008 թվականի իշխող շրջանակների կողմից զինվորականների վրա ազդեցություն գործադրելու արդյունք է: 

Մինչ այս նա այդ պահանջը համարել էր ռազմական հեղաշրջման փորձ, իսկ այսօր ԳՇ-ի հայտարարությունը գնահատեց բացարձակապես ապօրինի։

«Սերժ Սարգսյանը, Զինված ուժերի որոշ գեներալների շրջանում իր ազդեցությունն օգտագործելով, նրանց փորձել է դրդել դուրս գալ պետության և ժողովրդի դեմ»,- հայտարարեց վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Օնիկ Գասպարյանը մեծ սխալ է թույլ տվել՝ չկատարելով իր ղեկավարի հրամանները. «Դու կատարել ես ժողովրդի կողմից մերժված, երկիրը թալանած, բոլոր հնարավոր տեղերում փայ մտածի հրամանները: Դա սպայի պատվի մեծագույն նվաստացում է»:

Վարչապետը նշեց, որ այսօր տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում ընդունված որոշմամբ նախագահին առաջարկվել է բավարարել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու առաջարկությունը և հույս հայտնեց, որ նախագահը Հայաստանի Հանրապետության ժողովրդի, պետության և կայունության շահերից բխող որոշում կկայացնի:

Ըստ Փաշինյանի՝ այս տարվա հոկտեմբերին հանրաքվեի միջոցով սահմանադրական փոփոխություններ են նախատեսվում, որով Հայաստանում, հնարավոր է, հաստատվի կիսանախագահական համակարգ: Հանրահավաքի ընթացքում վարչապետը  խոսեց նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորության մասին և ընդդիմությանն առաջարկեց «գնալ ընտրությունների»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter