HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վալենտինա Մատվիենկո. «Ռուսաստանը տագնապով հետևում է Հայաստանում առկա իրավիճակին»

Ռուսաստանը տագնապով հետևում է Հայաստանում առկա իրավիճակին և շահագրգռված է դրա շուտափույթ կայունացմամբ։ Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ 

«Իհարկե, մենք տագնապով հետևում ենք այդ ամենին։ Եվ մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում առկա իրավիճակը որքան հնարավոր է շուտ կայունանա։ Դա կարևոր է հենց Հայաստանի, հայ ժողովրդի համար։ Անշուշտ, դա կարևոր է նաև տարածաշրջանի կայունության համար»,- նշել է Մատվիենկոն։

Հինգշաբթի՝ փետրվարի 25-ի կեսօրին, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը տարածել էր հայտարարություն, որտեղ նշվում էր, որ երկրում ստեղծված իրավիճակի պատճառով Գլխավոր շտաբը պահանջում է վարչապետի և Կառավարության հրաժարականը, ինչպես նաև խորհուրդ տալիս խուսափել ուժի կիրառումից։ Գլխավոր շտաբը հայտարարել էր, որ «ՀՀ վարչապետը և Կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել էր, որ պաշտոնից ազատել է ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին։ Նա Գլխավոր շտաբի հայտարարությունն անվանել էր ռազմական հեղաշրջման փորձ և համախոհներին կոչ արել հավաքվել Հանրապետության հրապարակում։

Նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 27-ին առարկություններով հետ էր վերադարձրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկությունը, որից հետո՝ նույն օրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն դարձյալ հետ էր ուղարկել Հանրապետության նախագահին։ 

Լուսանկարը՝ Regnum գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter