HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կրեմլը հաստատում է Պուտին-Էրդողան տեսակամուրջի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ լուրը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեսակամուրջի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ լուրը, որը պայմանավորված է «Աքքույու» ատոմակայանի երրորդ բլոկի կառուցման մեկնարկով։ Այդ մասին գրում է РИА Новости-ն։

Ավելի վաղ, Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել էր, որ մարտի 10-ին նախատեսվում է Պուտինի և Էրդողանի առցանց մասնակցությունը «Աքքույու» ատոմակայանի երրորդ բլոկի հիմնարկեքի արարողությանը։ 

«Այո, իսկապես, պատրաստվում է արարողություն, որը նվիրված կլինի «Աքքույու» ատոմակայանի երրորդ բլոկի կառուցման գործընթացի մեկնարկին։ Եվ պատրաստվում է նախագահ Էրդողանի և նախագահ Պուտինի միջև հեռուստակամուրջի կազմակերպման հնարավորությունը՝ շինարարության այս մեկնարկի կապակցությամբ»,- լրագրողներին հայտնել է Պեսկովը։

ՌԴ նախագահի մամլո քարտուղարը նաև նշել է, որ վերջերս երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում քննարկել են նաև նման տեսակամուրջի հնարավորությունը։ «Բացի «Աքքույու» ատոմակայանի թեմայից, այլ բանակցություններ նախատեսված չեն, եթե այլ բան անհրաժեշտ չհամարեն նախագահները»,- հավելել է նա։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter