HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Անվճար VPN հավելվածներ կիրառող 21 միլիոն օգտատերերի տվյալները հայտնվել են համացանցում

Android օպերացիոն համակարգի համար նախատեսված անվճար VPN հավելվածներ կիրառող 21 միլիոն օգտատերերի տվյալները հայտնվել են համացանցում։ Այդ մասին գրում է «Коммерсантъ»-ը։ 

Խոսքը Super VPN, Gecko VPN և Chat VPN ծառայությունների օգտատերերի մասին է։ Հիմնական լսարանը Ռուսաստանի, Չինաստանի և Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներն են, որտեղ արգելափակված է ցանցային ռեսուրսների մի մասը։

Բազայում ներառված են օգտատերերի էլեկտրոնային փոստերը, մուտքանունը և գաղտնաբառը, ինչպես նաև տվյալներ պրեմիում օգտահաշիվներից վճարումների իրականացման վերաբերյալ։ Որոշ դեպքերում հասանելի է նաև սարքավորումների վերաբերյալ տեղեկատվությունը՝ դրանց մոդելն ու սերիական համարը։

Ինչպես նշում են «Коммерсантъ»-ի կողմից հարցված մասնագետները, այդ տվյալները կարող են օգտագործվել ֆիշինգային հղումների, օգտատերերի տվյալների, ցանցում նրանց փոխանցվող գաղտնաբառերի ու բանկային քարտերի տվյալների գողության համար:

Համանման արտահոսք տեղի էր ունեցել նաև 2020 թվականի ամռանը։ Այն ժամանակ արտահոսել էին նաև Super VPN ծառայության օգտատերերի տվյալները։ Այդ բազան պարունակում էր մոտ 20 միլիոն օգտատիրոջ վերաբերյալ տեղեկատվություն։

Լուսանկարը՝ teiss.co.uk-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter