HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Путешествую без COVID-19» բջջային հավելվածի միջոցով ՌԴ մուտքի գործող կարգը երկարաձգվել է

Ռուսաստանի Դաշնություն «Путешествую без COVID-19» բջջային հավելվածի միջոցով մուտքի ներկայումս գործող կարգը երկարաձգվել է մինչև 2021թ. ապրիլի 1-ը՝ համաձայն ՌԴ կառավարության 26 փետրվարի 2021թ. № 485-р կարգադրության։ Այս մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Հիշեցնենք, որ օտարերկրացիների մուտքը ժամանակավորապես սահմանափակող ՌԴ կառավարության կարգադրության մեջ 26.01.2021թ. կատարված փոփոխության համաձայն, 2021թ. փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը ներառյալ թույլատրվել էր Հայաստանի Հանրապետությունից և Բելառուսի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն մեկնող ԵԱՏՄ անդամ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնություն՝ օդային հաղորդակցության ստորև նշված 20 սահմանային անցակետերով։ Անհրաժեշտ է ներկայացնել վավերական անձնագիր, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության հետազոտման բացասական արդյունքը, որը պետք է արտացոլվի «Путешествую без COVID-19»* բջջային հավելվածում։

* - բջջային հավելվածը հասանելի է Apple Store-ի և Google Play-ի հայաստանյան և ռուսաստանյան օգտատերերի համար։

  1. Անապա (Վիտյազևո)
  2. Վլադիվոստոկ (Կնևիչի)
  3. Գրոզնիյ (Սևերնիյ)
  4. Եկատերինբուրգ (Կոլցովո)
  5. Ժուկովսկիյ
  6. Կազան
  7. Կալինինգրադ (Խրաբրովո)
  8. Կրասնոդար (Պաշկովսկիյ)
  9. Կրասնոյարսկ (Եմելյանովո)
  10. Մոսկվա (Վնուկովո)
  11. Մոսկվա (Դոմոդեդովո)
  12. Մոսկվա (Շերեմետևո)
  13. Նիժնեկամսկ (Բեգիշևո)
  14. Նովոսիբիրսկ (Տոլմաչևո)
  15. Դոնի Ռոստով (Պլատով)
  16. Սամարա (Կուրումոչ)
  17. Սանկտ Պետերբուրգ (Պուլկովո)
  18. Սոչի
  19. Ուֆա
  20. Չկալովսկի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter