Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն ինքնաբացարկ է հայտնել
Խորհրդարանը հետաձգեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ իրեն փոխանցել են Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գրությունը, որի համաձայն թեկնածուներից Սամվել Գրիգորյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Միրզոյանի խոսքով` սա անհնար է դարձնում հարցի քննարկումը, քանի որ խորհրդարանը պետք է երեք թեկնածուներից ընտրություն կատարեր:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները:
Սամվել Գրիգորյանը զբաղեցնում է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը, Արմեն Հայկյանցը` ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար է, Արսեն Մկրտչյանը` Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահն է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել