HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ալեն Սիմոնյան. «Ես համարում եմ, որ այս պահին կա համաձայնություն սեղանի շուրջ նստել և քննարկում սկսել»

Քաղաքական գործընթացի հանգուցալուծումը պետք է լինի ընտրությունների միջոցով, այլ տարբերակ Հայաստանում անհնար է:

Նման պնդում արեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում` խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին:

«Ես համարում եմ, որ այս պահին կա համաձայնություն սեղանի շուրջ նստել և քննարկում սկսել.... կարևոր է քաղաքական պրոցեսները շարունակել: Ի սկզբանե ես կողմնակից եմ եղել արտահերթ ընտրությունների, մենք, այնուամենայնիվ, գալու էինք այս խոսակցությանը»,- ասաց Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախապայմանի համաձայն` եթե Օնիկ Գասպարյանն ու Տիրան Խաչատրյանը մնում են ԳՇ պետի ու պետի տեղակալի պաշտոններում, ապա իրենք պատրաստ են գնալ արտահերթ ընտրությունների` առանց վարչապետի թեկնածու առաջադրելու:

Դիտարկմանը, որ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ պատրաստ չեն քննարկումների, Սիմոնյանն ասաց` վստահ չէ, որ այս փուլում Նաիրա Զոհրաբյանը լիովին ներկայացնում է ԲՀԿ-ն:

«Բոլորդ շատ լավ գիտեք, որ էնտեղ (նկատի ունի ԲՀԿ-ն) որոշում է մի մարդ, չեմ բացառում որ այսօր կամ վաղը նման խոսակցություն կարող է տեղի ունենալ»,- ասաց նա` նշելով, որ անելու են ամեն ինչ, որ մաքսիմալ միասնական դիրքորոշում ձևավորվի:

Սիմոնյանի խոսքով` օդում կախված հարցը` ով պետք է իշխանություն լինի, այդ հարցի պատասխանը պետք է տան քաղաքացիներն ընտրությունների միջոցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter