HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կկազմակերպվի հեպատիտ Ց-ի, Բ-ի և ՄԻԱՎ-ի անվճար, անանուն և արագ հետազոտություն

Մարտի 3-ին՝ ժամը 13:00-19:00 Երևանի Տիգրան Մեծի և Խանջյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում` Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի կողքի կայանատեղիում («Ռոսսիա Մոլ» առևտրի կենտրոնի դիմաց) կկազմակերպվի հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի և ՄԻԱՎ-ի անվճար, անանուն և արագ հետազոտություն: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

«Միջոցառումը ներառում է նաև ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ հետազոտության կարևորության մասին տեղեկատվության տրամադրում:

Հետազոտությունը կկատարվի հարմարեցված և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած «Գազոն» ավտոմեքենայում` Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի լաբորատոր մասնագետի կողմից, որը կուղեկցվի նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:

Նշենք, որ հանրային միջոցառումը կազմակերպվում է ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում»,- նշված է գրառման մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter