HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թումոյի կրթական ծրագիրը շուտով կգործի Վրաստանի Ախալքալաք քաղաքում

Թումոյի ծրագիրը հասանելի կդառնա Ջավախքի պատանիներին: Թումոյի և Հայ օգնության միության Ջավախքի միավորի համագործակցության շնորհիվ Թումոյի կրթական ծրագիրը շուտով կգործի Վրաստանի Ախալքալաք քաղաքում: Այս մասին տեղեկացնում է 

«Ախալքալաքի պատանիները կապահովվեն անվճար նորարական կրթությամբ ու անհրաժեշտ սարքավորումներով` ինքնուսուցումն անելով տեղում, իսկ դասընթացներն ու աշխատարանները` Թումո Գյումրիում: Այստեղ կգործի Թումոյի ամբողջական կրթական փորձառությունը. ուսանողները կծանոթանան 14 կրթական ոլորտներին` ռոբոտաշինությունից մինչև անիմացիա: Դասընթացների փուլում նրանց հետ կաշխատեն Թումոյի մասնագետները` ապահովելով կրթության նույն որակը, ինչ բոլոր կենտրոններում: Թումոյի ծրագիրը ախալքալաքցի պատանիների համար հասանելի է լինելու հայերեն և անգլերեն լեզուներով: Սկզբնական շրջանում ուսմանը կկարողանա մասնակցել 160 պատանի»,- նշված է հաղորդագրությունում:

Մոտակա շաբաթների ընթացքում կավարտվեն տարածքի վերանորոգման և տեխնիկական ապահովման աշխատանքները, իսկ գրանցման և առաջին դասերի մեկնարկը կտրվի ապրիլին:

1910 հիմնադրված Հայ օգնության միությունը անկախ, միջազգային, բարեգործական կազմակերպություն է, որը զբաղվում է հայերի և ոչ հայերի մարդասիրական, սոցիալական և կրթական կարիքներով: ՀՕՄ-ը գործում է 27 երկրում` աջակցություն ցուցաբերելով տեղական ու միջազգային համայնքներին:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 12-18 տարեկան պատանիների համար նախատեսված անվճար կրթական ծրագիր է, որը մասնագիտացված է դիզայնի և տեխնոլոգինարի ոլորտներում: Հայաստանում ծրագիրը գործում է Երևան, Դիլիջան, Գյումրի, Ստեփանակերտ, Բերդ և Գավառ քաղաքներում: Վերջին տարիներին գործարկվել է հինգ միջազգային Թումո կենտրոն` Փարիզում, Բեռլինում, Մոսկվայում, Տիրանայում և Բեյրութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter