HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փորձել են պետությունից հափշտակել 3 մլն 270 հազար դրամ. ոստիկանություն

Ոստիկանությունը տեղեկացնում է՝ չարաշահելով որոշ նախարարությունների իրավասու պաշտոնատար անձանց վստահությունը, խաբեությամբ պետությունից փորձել են հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար՝ 3 միլիոն 270 հազար դրամ:

Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Հակակոռուպցիոն ժողովրդական վերահսկողության միություն» հասարակական կազմակերպության նախագահն ու 16 անդամներ, համաձայնության գալով միմյանց հետ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում ռազմական գործողություններին մասնակցած անձանց Հայաստանի Կառավարության կողմից նախատեսված համապատասխան ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով, ՀԿ-ի ձևաթղթով կազմել ու Պաշտպանության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններ են ներկայացրել հունվարի 12-ի թվագրմամբ, իրավունք վերապահող, կազմակերպության կնիքով հաստատված, բովանդակությամբ կեղծ, պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող՝ գրություններ-միջնորդություններ և կից ցուցակներ: Դրանք եղել են այն մասին, թե իբր կազմակերպության 17 անդամներ մասնակցել են Արցախյան պատերազմին և որևէ ֆինանսական օգնություն կամ աջակցություն չեն ստացել։

Դեպքի առթիվ ՔՈԳՎ-ում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter