HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացվել է «Շինարարություն և ինտերիեր 2012» մասնագիտացված ցուցահանդեսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվել է «Շինարարություն և ինտերիեր 2012» մասնագիտացված ցուցահանդեսը: 

«Սա լավ հարթակ է ծանոթանալու շինարարության ոլորտում առկա նորամուծություններին և գաղափարներին, իսկ մասնակից կազմակերպություններին կառուցելու երկխոսության և համագործակցության նոր կապեր»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ ցուցահանդեսը կխթանի մեր երկրում շինարարության ոլորտի հետագա զարգացմանը: 
5-րդ անգամ անցկացվող ցուցահանդեսին մասնակցում են 150 կազմակերպություններ:

Միջոցառումը հնարավորություն կտա ներդրողներին ուսումնասիրել տվյալ ոլորտը, մշակել ներդրումային նոր ծրագրեր: Ցուցահանդեսի նպատակն է նպաստել Փոքր և միջին բիզնեսի զարգացմանը և գործնական կապերի հաստատման համար ստեղծել բարենպաստ պայմաններ:

Միջոցառումն անցկացվում է ԱՊՀ երկրների առևտրաարդյունաբերական պալատների նախագահների հովանու ներքո: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter