HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

ԱՄՆ-ն ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու գործի պատճառով պատժամիջոցներ է սահմանել ռուս բարձրաստիճան յոթ պաշտոնյաների նկատմամբ։ Այդ մասին գրում է «Комсомольская правда»-ն։

ԱՄՆ նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ դեռևս չեն հրապարակվի այն պաշտոնյաների անունները, որոնք հայտնվել են պատժամիջոցների ցուցակում, սակայն նշել է, որ նոր սահմանափակումները ենթադրում են արտահանման և վիզային սահմանափակումներ։

«Մեր գործողությունները և մեր գործընկերների գործողությունները պետք է հստակ պատասխանատվություն դնեն Ռուսաստանի վրա, երբ նա անցնում է սահմանները, որոնք ընդունված և հարգված են այլ երկրների կողմից»,- նշվում է Բայդենի աշխատակազմի հայտարարության մեջ։ Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Վաշինգտոնը կշարունակի պատժամիջոցներ կիրառել պաշտոնական Մոսկվայի նկատմամբ։

Ավելի վաղ, պարզ էր դարձել, որ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների նկատմամբ, որոնք կապ ունեն Նավալնիի ձերբակալության հետ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան միանշանակ կպատասխանի Վաշինգտոնի հնարավոր հակառուսական պատժամիջոցներին, որոնք կապված են ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակի հետ։

Լուսանկարը՝ AP Photo / Jon Elswick

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter