HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պենտագոնը 125 միլիոն դոլար ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինային, ընդհանուր առմամբ, 125 միլիոն դոլար ռազմական օգնություն տրամադրելու մասին։ Այդ մասին նշվում է ամերիկյան պաշտպանական գերատեսչության մարտի 1-ին տարածած հաղորդագրության մեջ։

Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ ռազմական օգնությունը տրամադրվում է Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության շրջանակներում և կուղղվի անձնակազմի ուսուցման, ռազմական տեխնիկայի և զինամթերքի ձեռքբերման ծախսերին։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ օգնությունը ուկրաինական իշխանություններին հնարավորություն կտա «պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը, պահպանել սահմանների անվտանգությունը և բարձրացնել ՆԱՏՕ-ի հետ օպերատիվ համատեղելիությունը»:

Մասնավորապես, հատկացվող ռազմական օգնությունը կօգտագործվի Mark IV տիպի պարեկային երկու նավակների, հակահրետանային ռադարների և մարտավարական նշանակության ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար։

Մնացած 150 միլիոն դոլարը, որը 2021 թվականի ֆինանսական տարում հատկացվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից, կտրամադրվի այն բանից հետո, երբ Պենտագոնը, ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ փոխգործակցության ընթացքում, կհամոզվի, որ Կիևը բավարար առաջընթաց է արձանագրել պաշտպանական ոլորտում առանցքային բարեփոխումների իրականացման հարցում: Սկսած 2014 թվականից՝ ԱՄՆ-ն Ուկրաինայի պաշտպանական ոլորտի զարգացման նպատակով արդեն իսկ հատկացրել է ավելի քան 2 միլիարդ դոլար։

Լուսանկարը՝ southfront.org-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter