HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ում հանդիպում է տեղի ունեցել հիմնադրամների ներկայացուցիչների հետ

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում հիմնադրամների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման մասնակիցներին է ներկայացվել hիմնադրամների գործունեության ոլորտում կատարված փոփոխությունները, այդ թվում՝ տարեկան հաշվետվությունների լրացման և հրապարակման կարգը։ Այս մասին հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանը նշել է, որ ՊԵԿ-ը հակված է իր հարաբերությունները կառուցել բացառապես գործընկերային տիրույթում։ Նրա խոսքով՝ 2020 թվականին «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել, ինչը դրական արձագանք է ստացել շահառուների կողմից։ Նախկինում, եթե հիմնադրամների հաշվետվությունների հրապարակումը www.azdarar.am  կայքում պարտադիր պահանջ էր և առաջացնում էր որոշակի ֆինանսական բեռ, ներկայումս այդ խնդիրը լուծվել է և հաշվետվությունները կարող են անվճար հրապարակվել ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում (https://file-online.taxservice.am): Փոփոխություն է կատարվել նաև հիմնադրամների հաշվետվությունների վերաբերյալ ՊԵԿ-ին գրավոր ծանուցման մասով։  Նախկինում դրա չկատարումը կարող էր առաջացնել վարչական պատասխանատվություն, այժմ այդ դրույթը հանվել է։ 

Ըստ հաղորդագրության՝ մասնակիցների հետ քննարկվել են «Հիմնադրամների մասին»  օրենքի, ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի տարընթերցումներին, հիմնադրամների հանրային հաշվետվողականության չափանիշներին վերաբերող, ինչպես նաև ՀՀ ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնին հաճախ ուղղվող հարցեր։

Հանդիպման ընթացքում հիմնադրամների ներկայացուցիչներին է ներկայացվել նաև file-online.taxservice.am համակարգում հաշվետվության լրացման և հրապարակման տարբերակ՝ հետագա խնդիրները բացառելու և մասնակիցներին հուզող հարցերին անդրադառնալու նպատակով։

ՊԵԿ ներկայացուցիչներն առաջակել են ներկաներին, թե՛ «Հիմնադրամների մասին» օրենքի մասով, թե՛ գործունեությանն առնչվող այլ հարցերով պարբերաբար ունենալ քննարկումներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ձևավորել նաև աշխատանքային խմբեր ի հայտ եկած անճշտությունները շտկելու նպատակով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter