HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակչությանը չտարհանելու և դրա հետևանքով մահվան դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել

Արցախում բնակչության տարահանում չկատարելու և դրա արդյունքում քաղաքացիական անձանց մահ առաջանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: 

Արցախի քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել Արցախի գլխավոր դատախազությունում ԱՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ սկսված պատերազմի հետևանքով ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ մնացած տարածքներից, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից «Քաղաքացիական պաշտպանության մասին» ԱՀ օրենքի համաձայն՝ բնակչության տարհանում չկատարելու և դրա արդյունքում քաղաքացիական անձանց մահ  առաջանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Քրեական գործի շրջանակներում իրականացվում են բազմածավալ դատավարական և քննչական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ Հադրութ քաղաքից, 02․10․2020 / © Սարո Բաղդասարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter