HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարին

Արցախի Հանրապետության պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 3-ին այցելել է էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն ու աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Արմեն Թովմասյանին: Այս մասին հայտնում է Արցախի կառավարության մամուլի ծառայությունը։

Խոսելով առկա մարտահրավերների, և հատկապես հետպատերազմյան շրջանում տնտեսությունը վերականգնելու հետևողական քայլերից, պետական նախարարը հույս է հայտնել, որ ոլորտի նոր ղեկավարը կանի առավելագույնը՝ ռազմավարական բնագավառներում պետական քաղաքականության լիարժեք իրականացման հարցում:

Գրիգորի Մարտիրոսյանը շնորհավորել է Արմեն Թովմասյանին և մաղթել արգասաբեր աշխատանք:

***

Արմեն Թովմասյանը ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալն էր: Մինչ այդ տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի, ապա արտադրական ենթակառուցվածքների նախարարության և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter