HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կիպրոսի դեսպան Անդրեաս Զինոնոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեաս Զինոնոսը (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին տեղեկացնում է նախագահականի մամուլի ծառայությունը։

«Արմեն Սարգսյանը նշել է, որ երկու երկրները համագործակցությունն առավել խորացնելու մեծ ներուժ ունեն: Նա վստահություն է հայտնել, որ դեսպանն իր ներդրումն ու ավանդը կունենա երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում:

Դեսպան Անդրեաս Զինոնոսը վստահեցրել է, որ ամեն ջանք կներդնի՝ երկու երկրների միջև բոլոր ոլորտներում հարաբերությունների խորացման ու զարգացման համար»,- ասվում է տարածված հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter