HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ավինյանը վստահեցնում է` ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման համար պատրաստ են ցանկացած քննարկման

Կառավարությունը ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման համար պատրաստ է խորհրդարանական ընդդիմության հետ յուրաքանչյուր քննարկման: Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` արձագանքելով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե ստեղծված իրավիճակում ինչ է մտադիր անել գործադիր իշխանությունը ճգնաժամը հաղթահարելու համար: Ավինյանն արձագանքեց` համաձայն է, որ կա ներքաղաքական ճգնաժամ, որի լուծման համար ավելի վաղ հայտարարել էին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մտադրության մասին, սակայն, ըստ նրա, ընդդիմությունը պատշաճ չարձագանքեց:

«Վերջերս էլ առաջարկել ենք զուգահեռ քննարկել սահմանադրական բարեփոխումների հարցը և հնարավոր կիսանախագահական համակարգին վերադարձի հարցը»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը հայտնեց Կառավարության պատրաստակամության մասին` խորհրդարանական ընդդիմության հետ քննարկումներ սկսելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու:

Ուրիխանյանն արձագանքեց` ինչ է լինելու այն դեպքում, երբ ընդդիմությունը չհամաձայնի, ու ընտրություններ չլինեն: Ավինյանը վստահեցրեց` առաջին հերթին Կառավարությունն է շահագրգիռ ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման համար:

«Մեզ համար օրակարգը բաց է, մենք բոլոր հնարավոր միջոցներով պատրաստ ենք յուրաքանչյուր քննարկման, որը կհանգուցալուծի ներքաղաքական ճգնաժամը, և նոր ճգնաժամեր չեն հարուցվի»,- ասաց փոխվարչապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter