
Փաշինյանն առաջիկա օրերին կհանդիպի Ծառուկյանին ու Մարուքյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմության` «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին հրավեր է ուղարկել: Փաշինյանը պլանավորում է առաջիկա օրերին հանդիպել Գագիկ Ծառուկյանին ու Էդմոն Մարուքյանին:
Այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին ասաց վարչապետը` արձագանքելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին: Պատգամավորը խնդրում էր հստակեցնել ընտրությունների հնարավոր անցկացման ժամանակացույցը:
«Եթե խորհրդարանական ընդդիմության գործընկերներն ընդունեն առաջարկը, կունենանք արտահերթ խորհրդրանական ընտրություններ համաձայնեցված ժամկետներում, ինչպես և ես առաջարկել էի 2021 թվականի ընթացքում»,- ասաց Փաշինյանը: Ըստ նրա` հանրային համերաշխության վերականգնման համար կարևոր է, որ խորհրդարանական և ոչ խորհրդարանական ուժերը համաձայնեն արտահերթ ընտրություններ անցկացնելուն:
«Կառավարությունը, նաև քաղաքական ուժերը պետք է լինեն երաշխավորը, որ այդ ընտրությունները կլինեն ազատ, արդար, օրինական»,- ասաց նա:
Մեկնաբանել