HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Գեղամ Մանուկյան. «Սադրիչը մեկն է, որի անունը Նիկոլ է»

«Հայրենիքի փրկության շարժումն» այսօր Բաղրամյան պողոտայում շարունակում է հանրահավաքը։ 

Հանրահավաքի մեկնարկին շարժման մասնակից Գեղամ Մանուկյանն անդրադարձավ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնազրկման հարցին, որի հրամանագիրը նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել։ Մանուկյանը եւս մեկ անգամ նշեց, որ այսօր նախագահը պետք է հստակ դիրքորոշում հայտնի՝ միջնորդությունը ուղարկել ՍԴ կամ թողել անպատասխան, որն ըստ Կառավարության իրավաբանների՝ բավարար է, որպեսզի Գասպարյանը հեռացվի պաշտոնից։ 

Ըստ Մանուկյանի՝ այսօրվա հանրահավաքի նպատակներից մեկն այն է, որ վարչապետը եւս մեկ անգամ մերժվի «հայոց զինված ուժերը գլխատելու իր ծրագրի մեջ, որը ձեռնտու է միայն թշնամիներին»։ Մանուկյանի խոսքով՝ այսօր նախագահի որոշումից հետո պարզ կլինի իրենց անելիքները։ Մանուկյանը հավելեց նաեւ, որ առավոտյան շարժման անդամները հանդիպել են Արմեն Սարգսյանին։

Գեղամ Մանուկյանն անդրադարձավ ոստիկանության տարածած այսօրվա հանրահավաքին հնարավոր սանդրանքներ իրականացնելու մասին հաղորդագրությանը։ Դիմելով հավաքվածներին՝ նշեց, որ իրենց կողմնակիցները որեւէ սադրանք չեն պլանավորում, ընդհակառակը Նիկոլ Փաշինյանի՝ մարտի մեկին Մաշտոցի պողոտայով ընթացող երթն էր սադրանք. «Ճիշտ չէ հակառակ տեսակետով կամ բերովի մարդկանց անցկացնել Մաշտոցի պողոտայով՝ Ազատության հրապարակի կողքով, որովհետեւ բանական մարդը կհասկանա, որ կարող է բախում լինի։ Նիկոլ Փաշինյանն այդ օրը հատուկ իր երթի մասնակիցներին բերեց Մաշտոցի պողոտայով, որ լինի բախում… սադրիչը մեկն է, որի անունը Նիկոլ է», - հայտարարեց Մանուկյանը։

Ընդդիմադիր գործիչն անդրադարձավ նաեւ ԱԺ-ի դարպասների զոդմանը՝ նշելով, որ այդ դարպասներն առանց թույլտվության բացել է Նիկոլ Փաշինյանը եւ իր խոսքում հայտարարել, որ Աժ-ի այգին ժողովրդինն է, իսկ վարչապետի խոսքերն այսօր հակասում են իրականացված գործողություններին. «Ձեզ եմ դիմում ՝ պարոնայք ոստիկաններ, 2018-ի հոկտեմբերի երկուսին ո՞ւր էիք, դուք չէի՞ք կանգնած էստեղ, ո՞նց բացեցիք, ոնց Նիկոլը մտավ ներս, ո՞նց հազարավորներին տարավ ներս, օրենքով մտա՞վ, բա էդ պայթուցիկները որ շարել եք էստեղ, էդ օրն ինչու՞ չկար», - հավելեց Մանուկյանը։

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter